Պակիստանի Փեշավար քաղաքում ոստիկանության կենտրոնակայանը հարձակման է ենթարկվել է երեք մահապարտ ահաբեկչի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանության կենտրոնակայան մտնելու փորձի ժամանակ, ապա արդեն ներսում պայթեցրել են իրենց։
Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։