Նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդվեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին․ Զաքարյան
Նոյեմբերի 05, 2025

Նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդվեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին․ Զաքարյան

By Սեպտեմբերի 26, 2025 71

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Այսօր ԱԺ ում կազմակերպված լսումները կարելի է համարել վերջին տարիներին հրավիրված՝ բովանդակային, քաղաքական ասելիք ունեցող, ինչպես նաև պետության առջև ծառացած սպառնալիքների, ոլորտային մարտահրավերների ու կառավարման ճգնաժամի վերաբերյալ մասնագիտական գնահատականներով հագեցած խորհրդարանական լսումները:

Շատ կարևոր է այն փաստը, որ ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի գործընկերներն, ըստ էության միացան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ վերջինիս նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդելով:

Ցանկալի և օգտակար կլինի, որպեսզի որոշ «ընդդիմադիր» շրջանակներ, ըստ արժանավույնս գնահատեն Հայաստան դաշինքի այս քայլը և չփորձեն իրենց բութ սարկազմով ու ցինիկ մեկնաբանություններով ստվերեն իմփիչմենտին միացած պատգամավորների՝ այդ կարևոր ձեռնարկը: Այս հարցում էական են լինելու Հայաստան դաշնքի պատգամավորների տեսակետներն ու մեկնաբանությունները, ոչ թե կողքից անպոչ գդալի պես մեջ ընկնող և պատգամավորների ստորագրությունները որպես Պատիվ Ունեմ դաշինքից՝ անհապաղ ՔՊ-ի ստորագրություն պահանջելու վաղաժամ չարախնդություններն ու մանկամիտ դրսևորումները:

Լսումներն անհրաժեշտ ներուժ հաղորդեցին և ազդարարեցին իմփիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը:

Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի մատուցած ծառայություններն ու դերակատարությունը երբեք այդպես կարևոր չեն եղել՝ որքան որ առաջիկայում է լինելու: Առաջիկա ներքին և արտաքին բուռն քաղաքական զարգացումների ֆոնի վրա ամեն բան հնարավոր է և կախված է քաղաքական ընդդիմության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների կամքից ու միասնական գործունեությունից»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում