Ռիսկը կլինի այն դեպքում, եթե «խաղաղության խաչմերուկի» մի մասն իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ. Իրանի դեսպան
Նոյեմբերի 05, 2025

Ռիսկը կլինի այն դեպքում, եթե «խաղաղության խաչմերուկի» մի մասն իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ. Իրանի դեսպան

By Սեպտեմբերի 26, 2025 73

Մենք մեր աջակցությունն ենք հայտնել «խաղաղության խաչմերուկ. նախագծին, ըստ որի բոլոր երկրները կկարողանան տարածաշրջանում առկա տրանսպորտային ուղիներից օգտվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։ 

«Դրա արձագանքը հստակ երեւում է օգոստոսի 8–ի հայտարարության մեջ։ Եթե փոխադարձության սկզբունքի վրա դիտարկենք հարցը, և Նախիջեւանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը կարող է Երասխի, Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ Եթե ադրբեջանցիները ՀՀ տարածքով կարողանան ցամաքային ճանապարհով հասնել Ադրբեջանը, նույն իրողությունը նաև ՀՀ քաղաքացիների համար լինի, և ՀՀ քաղաքացին կարողանա Նախիջեւանի միջոցով Իրան գնալ։ Եթե բոլոր երկրները կարողանան օգտվել տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից, հետեւաբար, ոչ ոք դրան դեմ չի լինի։ 

Իսկ այն, ինչը մեզ համար անհասկանալի է, վերաբերում է այդ ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողություններին։ Այս հարցում դեռ մանրամասները հստակ չեն։

Խոսքը վերաբերում է այն քննարկումներին, որ համատեղ ընկերություն պետք է ստեղծվի, որը միաժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին ոչ մի մանրամասն հստակ չէ։ Երբ հստակ լինի, նոր կարելի է գնահատական տալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։ 

Ռիսկը կլինի այն դեպքում, եթե այդ նախագծի մի մասն իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ։ Այսինքն ճանապարհների մի մասն օգտագործվի, մյուս մասը՝ ոչ»,– ընդգծեց դեսպանը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում