ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանները
Նոյեմբերի 05, 2025

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանները

By Սեպտեմբերի 25, 2025 78

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության թալիսմանները։ Այսպիսով, առաջնության թալիսմաններն են սպիտակագլուխ արծիվը, յագուարը և եղջերուն, որոնք ներկայացնում են համապատասխանաբար երեք հյուրընկալող երկրները՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Յուրաքանչյուր թալիսման ունի իր սեփական՝ ՖԻՖԱ-ի կողմից մշակված սյուժեն և ներառում է ինչպես խաղային դիրքը ֆուտբոլային դաշտում, այնպես էլ նախապատմությունը։

Արծիվը կրում է ԱՄՆ ազգային հավաքականի կապույտ արտագնա համազգեստը։ 2024 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած կոնգրեսի օրինագիծը սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչեց որպես երկրի ազգային խորհրդանիշ։

Եղջերուն ներկայացնում է Կանադան և կրում է երկրի կարմիր տնային համազգեստը։ Թալիսմանը նաև ոգեշնչված է կանադական թխկու տերևով, որը երկրի ազգային խորհրդանիշն է։

Զայու անունով յագուարը ներկայացնում է Մեքսիկան և կրում է երկրի կանաչ տնային մարզաշապիկը։ Հին մեքսիկական քաղաքակրթությունները, ինչպիսիք են մայաները, մեծ նշանակություն էին տալիս յագուարին՝ այն կապելով անդրաշխարհի հետ և խորհրդանշելով ուժ ու քաջություն։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում