ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրային հարաբերությունները, Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Իրաքում ամերիկյան առևտրային գործարքների ձևակերպումն ավարտելուն ուղղված ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուբիոն նաև շնորհավորել է իրաքցի վարչապետին Իրաքի և Թուրքիայի միջև խողովակաշարով նավթի արտահանումը վերսկսելու կապակցությամբ։
Պետքարտուղարը հավելել է, որ «դա օգուտ կբերի Իրաքին, Թուրքիային և ամերիկյան բիզնեսին»։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իրաքցի գործընկերների հետ աշխատանքին՝ Իրաքի ինքնիշխանությունը պահպանելու, տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական կապերն ուժեղացնելու համար։