ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին
Հոկտեմբերի 23, 2025

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին

By Հոկտեմբերի 23, 2025 14

2025 թ. ապրիլի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 1–ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։ 
«Այս աջակցությունը տնտեսվարողներին հնարավորություն կտա նվազեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնել ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնել արտահանման ծավալները, ինչպես նաև խթանել ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացումը, քանի որ տրամադրվող աջակցության ընդհանուր չափը կապակցվում է մթերված խաղողի քանակության հետ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։ 
Կառավարությունն այս աջակցությունը կտրամադրի` հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացած խոչընդոտներն էական ազդեցություն են ունենում հայկական կոնյակի արտահանման ծավալների կրճատման վրա։
Այս աջակցությունը չի տրամադրվի ՀՀ ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտի խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք 2024 և 2025 թվականներին չեն իրականացրել խաղողի մթերումներ։
Բացի այդ, սահմանվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից շուրջ 11 մլն լիտրը` 2025 թվականին։
Նշվում է, որ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 10․3 մլն բացարձակ լիտր, որը շուրջ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալից։

Կառավարությունից հիշեցնում են, որ 2025 թվականի հունվարի 1–ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկը և վաճառքի նվազագույն գինն ավելացել է շուրջ 100 ՌԴ ռուբլով, որը լուրջ ազդեցություն է թողել ՌԴ-ում իրացվող կոնյակի ծավալների նվազման վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են

ՌԴ-ում միտված են արագ լուծել հայ վարորդների առջև ծառացած խնդիրները. Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին

Մենք թույլ չենք տա, որ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկվի. Վենս

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կայունացել են

Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Ստեփան Ասատրյանը՝ հոգևորականներին