Երևանում ոստիկանների համազգեստով թալանել են հյուրանոցում գտնվողներին. 7 ձերբակալված կա
Հոկտեմբերի 22, 2025

Երևանում ոստիկանների համազգեստով թալանել են հյուրանոցում գտնվողներին. 7 ձերբակալված կա

By Հոկտեմբերի 22, 2025 10

Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց: 

«Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը: 

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային չորս հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ 

«Ենթադրեցինք, որ հանցանք կատարած անձինք փախուստի ժամանակ դիտավորությամբ նետել էին դիմակներն ու ձեռնոցները, իսկ հափշտակած բջջային հեռախոսների մի մասն ու ատրճանակն ընկել էին իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հեռանալու ճանապարհը կտրուկ վայրէջք էր»,- մանրամասնում է Դավիթ Բաբինյանը: 

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումերը ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ ավազակությունը կատարած ինը տղմարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է` 41 տարեկան, իսկ մյուսները` օտարերկրացիներ։ 

Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։

«Հանցանք կատարած մյուս օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով համագործակցեցինք Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ: Հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում, նրանցից չորսը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում: Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս երկու անձին հայտնաբերելու ուղղությամբ»,-քրեական ոստիկանների հետագա միջոցառումներն է ներկայացնում Դավիթ Բաբինյանը: 

Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր` պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։

Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025 14:14

Լրահոս

Ֆոտո

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար

Լուվրը բացվել է այցելուների համար կողոպուտից երեք օր անց

Սիլիկյան 5-րդ փողոցը կանվանվի Ալեքսանդր Աճեմյանի անվամբ

Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի ԼՂ խնդրի հետ, իրեն մնա՝ Մոնտեվիդեոյի ռեստորանի հանդիպմանը հղում կանի

Նոր Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժ կլինի․ Սերժ Սարգսյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում պատասխանել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին

Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք․ Նիկոլ Փաշինյան

Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող մարդը. Սերժ Սարգսյան

«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է»․ Փաշինյան