Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են
Հոկտեմբերի 23, 2025

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և երկու երկրների նախագահների միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են։

«ԱՄՆ-ն մեր հակառակորդն է, և նրանց «խաղաղարարն» այժմ պատերազմի ուղի է ընտրել Ռուսաստանի հետ։ Այժմ սա նրա՛նց հակամարտությունն է», - գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։

Նրա կարծիքով, ԱՄՆ որոշումները և նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանին հնարավորություն են տալիս գործել առանց սահմանափակումների։

Rate this item
(0 votes)

Լրահոս