Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի երրորդ տուրից հետո «Արսենալը» պահպանել է մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը աճել է 3 տոկոսով և այժմ կազմում է 21.13 տոկոս։
Մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն բարձրացել է երկրորդ տեղ՝ 14.03 տոկոսով, «Լիվերպուլը» երրորդն է՝ 12.31 տոկոսով։ Այս անգամ ևս լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթին»՝ 12.12 տոկոս, և «Բավարիան»՝ 9.33 տոկոս։
Վեցից տասներորդ տեղերը զբաղեցնում են «Բարսելոնան»՝ 5.65 տոկոս, «Ռեալ Մադրիդը»՝ 5.48 տոկոս, «Չելսին»՝ 5.43 տոկոս, «Ինտերը»՝ 4.91 տոկոս և «Նյուքասլը»՝ 3.51 տոկոս։
Նշենք, որ լիգայի փուլի երրորդ տուրից հետո միայն հինգ թիմ ունեն 100 տոկոսանոց արդյունք՝ ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերը», «Արսենալը» և Մադրիդի «Ռեալը»։