Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը
Հոկտեմբերի 23, 2025

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

By Հոկտեմբերի 22, 2025 12

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն:

 

«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում: Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է մի քանի տարվա ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»,- ասել է Գագնիձեն:

Ըստ Գագնիձեի՝ առաջիկա օրերին քննչական մարմինը կորոշի, թե ինչպես դասակարգել Ղարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ:

Վրաստանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին: Ավելի ուշ Պետական անվտանգության ծառայությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, արժեքավոր կտավներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտնել է ևս 4 միլիոն դոլարի առգրավման մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր նշանակումներ զինված ուժերում

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ