Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը կօգնի վերականգնել վստահությունը. Ադրբեջանի վարչապետ
Հոկտեմբերի 22, 2025

Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը կօգնի վերականգնել վստահությունը. Ադրբեջանի վարչապետ

By Հոկտեմբերի 22, 2025 13

Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումի ժամանակ, հաղորդում է APA-ն։

Վարչապետը նշել է, որ խաղաղության գործընթացի օրակարգի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցություն ապահովելու համար։

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը երկրի անբաժանելի մասը հանդիսացող Նախիջևանի  հետ կապելը, կնպաստի տարածաշրջանի միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունների ընդլայնմանը։ Մենք վստահ ենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում բացվող նոր երթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը և կնպաստի դրա դերի բարձրացմանը համաշխարհային տրանսպորտային ցանցում։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրել իր հանձնառությունը տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։ Ադրբեջանն այս ուղղությամբ զգալի ներդրում է ունեցել՝ վերացնելով օկուպացիայից մնացած Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխումը այս ծրագրի առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սա ցույց է տալիս, որ խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չի իրականացվում, այլ իրական կյանքում»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար