Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող մարդը. Սերժ Սարգսյան
Հոկտեմբերի 22, 2025

Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող մարդը. Սերժ Սարգսյան

Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել նա, ով հոգեկան խնդիրներ ունի։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, որն ունի հոգեկան խնդիրներ, կա՛մ լցված է ամբողջությամբ չարությամբ, կա՛մ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետին, ապա վստահ եմ, որ նա հաստատակամ է ու ցանկացած պարագայում կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժ են տալիս եկեղեցուն»,- ասաց նա։

Սարգսյանը շեշտեց, որ իր քաղաքական թիմը՝ Հանրապետական կուսակցությունը, սատարում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին։

«Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով։ Հենց նա կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու»,- ընդգծեց ՀՀ 3-րդ նախագահը։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս