ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործով առկա են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ. Փաստաբանական խումբ
Հոկտեմբերի 22, 2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործով առկա են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ. Փաստաբանական խումբ

By Հոկտեմբերի 22, 2025 13

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Փաստաբանական խմբի հաղորդմամբ, սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը:

Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն Դատարանի որոշմամբ, եթե մինչև 2018 թվականը և դրան հաջորդած ժամանակահատվածում այդ որոշման կայացման համար իրավապահների կողմից Դատարանին ներկայացվեին լուրջ հիմնավորումներ, պատճառաբանություններ և կից նյութեր:

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր դեռևս 2018 թվականին կայացված Դատարանի որոշումը՝ անհրաժեշտ ու բավարար հիմքերի ընդհանրապես բացակայության և նման միջամտության անհամաչափության հիմքով: Վերաքննիչ դատարանն ի դեմս Դատավոր Լ. Ալավերդյանի, առանց որևէ պատճառաբանության, նախ՝ էապես ձգձգեց բողոքի քննությունը և, ի վերջո, առանց որևէ պատճառաբանության մերժեց բողոքը, չնայած նման հազարավոր այլ դեպքերով, նույնիսկ ավելի նվազ հիմքերով բողոքները բավարարվում են:

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Վճռաբեկ բողոք է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ՝հիմք ընդունելով  նույն Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները` փաստացի նախադեպային իրավունքը, որոնցով նման բողոքներին լուծում է տրվել ճիշտ հակառակ ձևով, այն է բավարարելով նման բողոքները:

Ակնհայտ է, որ սա ևս մի տվյալ է, որ Վարդան Հարությունյանի գործով  արձանագրվում են ակնհայտ խախտումներ` դատավարական բնույթի, նյութական բնույթի և ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրության, որը մինչ օրս չի վերացվել և ամեն կերպ պահպանվում է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր նշանակումներ զինված ուժերում

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ