Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին
Հոկտեմբերի 23, 2025

Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

By Օգոստոսի 01, 2025 95

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան։ Նա նաև կոչ է արել դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Նա  գնում է Ռուսաստան, հավատաք թե ոչ», – ասել է Թրամփը, երբ իրեն հարցրել են Ուիթքոֆի մասին, որն այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Գազայում իրավիճակը քննարկելու համար։

Վերջին անգամ Ուիթքոֆը Ռուսաստան էր այցելել ապրիլին և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հարցում որևէ առաջընթաց չէր գրանցվել։ 

Թրամփը նաև հաստատել է, որ նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև հաջորդ շաբաթ չհամաձայնի խաղաղության համաձայնագրի։ Միևնույն ժամանակ Թրամփն ասել է՝ վստահ չէ, թե դրանք ինչ ազդեցություն կունենան։

«Այո, մենք պատժամիջոցներ կսահմանենք…. Չգիտեմ՝ արդյոք դա որևէ ազդեցություն կունենա, բայց մենք դա կանենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփին նաև խնդրել են մեկնաբանել Մոսկվայի շարունակական հարձակումներն Ուկրաինայի վրա։

«Կարծում եմ՝ այն, ինչ նրանք անում են, նողկալի է։ Կարծում եմ՝ դա նողկալի է», – ասել է ԱՄՆ նախագահը։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան. Թրամփ

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Բելգիան պահանջել է, որ ԵՄ-ն կիսի ռուսական ակտիվների հետ կապված ռիսկերը

Ղազախստանն անօդաչուի պայթյունից հետո խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են

ՌԴ-ում միտված են արագ լուծել հայ վարորդների առջև ծառացած խնդիրները. Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել