ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»
Հոկտեմբերի 23, 2025

ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»

By Հուլիսի 22, 2025 92

ԱՄՆ-ն օտարերկրյա քաղաքացիներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի նոր «վիզային պարտաճանաչության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի առկա ծախսերին: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջերս ընդունած ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթին։

Հաշվարկի համաձայն՝ սրա հետևանքով 144%-ով կավելանան ԱՄՆ այցելելու հետ կապված նախնական ծախսերը, ինչի հետևանքով շատերը կարող են պարզապես հրաժարվել այցելելուց։

Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ստանան ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար: Խոսքը զբոսաշրջիկների, գործարարների, միջազգային ուսանողների և այլ ժամանակավոր այցելուների մասին է : Պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:

Միացյալ Նահանգները նախատեսում է «վիզայի ապահովության վճար» գանձել բոլոր ոչ ներգաղթային վիզա ստացող օտարերկրյա այցելուներից։ Այս մասին նշված է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության նոր օրենքում։

Վճարումը կպահանջվի վիզայի տրամադրման պահին, և վճարից ազատումներ չեն լինի: Համաձայն դրույթի՝ այն ճանապարհորդները, որոնք չեն խախտի վիզայի պայմանները, կարող են հետ ստանալ իրենց վճարներն ԱՄՆ ուղևորության ավարտից հետո: Ըստ օրենքի՝ վճարը կարող է վերադարձվել միայն այն անձանց, որոնք լիովին պահպանել են իրենց վիզայի պայմանները, սակայն վերադարձի մեխանիզմները դեռևս հստակեցված չեն։ Դաշնային իշխանությունները հաստատում են, որ այս նոր համակարգը նպատակ ունի զսպել վիզայի խախտումները, ուժեղացնել վերահսկողությունը և ֆինանսավորել սահմանային անվտանգությունը։

ԱՄՆ-ի Զբոսաշրջության ասոցիացիան քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն արհեստական ֆինանսական արգելք է ստեղծում զբոսաշրջիկների համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Բելգիան պահանջել է, որ ԵՄ-ն կիսի ռուսական ակտիվների հետ կապված ռիսկերը

Ղազախստանն անօդաչուի պայթյունից հետո խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են

ՌԴ-ում միտված են արագ լուծել հայ վարորդների առջև ծառացած խնդիրները. Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին