Գազայում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը
Հոկտեմբերի 23, 2025

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը

By Հուլիսի 22, 2025 90

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 029-ի, վիրավորվել է 142 135 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նախարարությունը նաև հայտնել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, որոնցից 80-ը երեխաներ են։Պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 22-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել է 43 պաղեստինցի, այդ թվում՝ 10 մարդ՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։

«Մենք հստակ ասում ենք, որ Գազայի երեխաները բառացիորեն մահանում են սովից։ 2,3 միլիոն մարդ՝ Գազայի ողջ բնակչությունը, չի կարողանում մի կտոր հաց գտնել»,- Al Jazeera-ին հայտնել է Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը։

Ալ-Ակսայի Նահատակների հիվանդանոցի խոսնակն իր հերթին հայտնել է, որ «մի քանի ժամվա ընթացքում հիվանդանոցային ծառայությունները կարող են դադարեցվել վառելիքի պակասի պատճառով»։

Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կշարունակեն աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ պատանդների վերադարձի և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար։Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են տասնյակ ահաբեկչական թիրախների վրա ամբողջ Գազայի հատվածում»: Ոչնչացված թիրախների թվում զինվորականները նշել են «ականապատված շենքեր», «հակատանկային հրթիռային կայաններ» և «ստորգետնյա մարտական օբյեկտներ»:

Բացի այդ, հարվածներ են հասցվել առանձին զինված արմատականների։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է։

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 50 պատանդից 20-ը դեռ կարող է ողջ լինել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ահաբեկչական նավ ոչնչացնելու մասին

ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ

Վիլնյուսը Մինսկից պահանջել է չխախտել Լիտվայի օդային տարածքը

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

Իմպիչմենտը հաջողության հասնելո՛ւ է. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին

Իսրայելը ռմբшկոծել է Լիբանանի մի քանի շրջան

«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ նոր պատժամիջոցներին»․ Զախարովա

Իսրայելը ռմբшկոծել է Լիբանանի մի քանի շրջան

Երևանում չեչեն աղջիկը խեղդամահ է արվել, սպանությունը ցուցադրական բնույթ է կրել․ «Մեդուզա»

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է

Ես իմ երեխաներին տանելու եմ ու խնդրելու եմ, որ Տեր Արամը կնքի․ ՔՊ-ական պատգամավոր

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Ոչ մի տարածքային զիջում, անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Զելենսկի

«Չայնիի» ոլորաններում բախվել են Mitsubishi-ն ու Mercedes-ը. վերջինս մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել է ձորում