ԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։
Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Նախագահ Թրամփի վճռական գործողությունները ոչ միայն փրկեցին միլիոնավոր կյանքեր, այլև վերադարձրեց ամերիկյան տնտեսությունը կյանքի», – ասել է Քեսիդին լրատվամիջոցին՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ Նոբելյան մրցանակը պետք է ստանա Դոնալդ Թրամփը։
Սենատորների խոսքով՝ իրենց ջանքերն արտացոլում են Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ առողջապահության նախարարի ցանկությունները։