Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով»,- նշել է նա: