Լուվրի տնօրենը կողոպուտից հետո հրաժարական է տվել, սակայն այն մերժվել է
Հոկտեմբերի 22, 2025

Լուվրի տնօրենը կողոպուտից հետո հրաժարական է տվել, սակայն այն մերժվել է

By Հոկտեմբերի 22, 2025 14

Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել կողոպուտից հետո, սակայն նրա հրաժարականի դիմումը մերժվել է թանգարանի առաջիկա վերանորոգման աշխատանքների պատճառով, հաղորդել է «Ֆիգարո» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ 

«Նա (Դե Կարը) հրաժարական է տվել, բայց ապարդյուն։ Էմանուել Մակրոնը, որն աջակցում է իր կողմից նշանակված տնօրենին և որին նա հանձնարարել է իրականացնել Լուվրի վերանորոգման աշխատանքները, վերջին օրերին նույնիսկ մի քանի անգամ զանգահարել է նրան։ Նա ասել է նրան. «Պինդ եղեք։ Թանգարանի վերանորոգման թափը խաթարելու մասին խոսք լինել չի կարող», - գրում են աղբյուրները։

Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ մշակույթի նախարարի առաջարկությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել են Լուվր և գողացել ինը զարդ, այդ թվում՝ թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել էին Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին: Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը, վերականգնվել է և վերադարձվել թանգարանին: Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են. ԿԳՄՍ նախարար