«Լիվերպուլը» չի կարողացել ժամանել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղի համար՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Խնդրի հետևանքով չեղարկվել է նաև թիմի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հանդիպումը տեղի կունենա «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։ Խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն։
ՉԼ լիգայի փուլում երկու խաղից հետո «Լիվերպուլն» ունի 3 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Այնտրախտը» նույնպես 3 միավորով գտնվում է 15-րդ հորիզոնականում։