Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 23, 2025

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

By Հուլիսի 04, 2025 174

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։

Այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, հատկապես տուժել է Իրանը։

«Եվ ես կարծում եմ՝ նրանք (Իրանը) ցանկանում են հանդիպել։ Այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք  ցանկանում են հանդիպել, և անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ», – ասել է Թրամփը։Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների գործընթացում ներգրավված է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը «ֆանտաստիկ աշխատանք» է կատարել։

Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մեծ Բրիտանիան իր ջրային տարածքներում ռուսական նավ է կալանել

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

ԱՄՆ-ը ուժեղացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թրամփը չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը և պատժամիջոցներ կիրառել ՌԴ 2 խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ

Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ը չեղարկել է Ուկրաինայի կողմից արևմտյան հեռահար հրթիռների օգտագործման վրա դրված հիմնական սահմանափակումը. WSJ

ՉԼ․ «Ռեալի», «Բավարիայի», «Լիվերպուլի» հաղթանակները, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ռուսաստանը փոխում է կանոնները. հայ վարորդների հարցը լուծվում է. «Փաստ»

Նոր նշանակումներ զինված ուժերում

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում