Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters
Հոկտեմբերի 21, 2025

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

By Հոկտեմբերի 21, 2025 13

Ֆրանսիայի ոստիկանությունը, որը դեռ որոնում է Փարիզի Լուվրից թանկարժեք իրեր գողացողներին,  հավանաբար, չի կարողանա դրանք վերադարձնել թանգարան, քանի որ զարդերը կարող են արագ մասերի բաժանվել ու վաճառվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավապահներին և փորձագետներին։

 

«Եթե գողանում են Վան Գոգի աշխատանքը, դա Վան Գոգ է։  Անհնար է այն վաճառել այլ ուղիներով, բացի արվեստի գործերի սև շուկայի միջոցով։ Բայց երբ գողանում են թանկարժեք իրեր, ապա հնարավոր է դրանք սև շուկայի միջոցով վաճառել որպես թանկարժեք քարեր», – գործակալությանը հայտնել է մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների գծով փորձագետ Մարկ Բալսելսը։

Գործակալությունը նշում է, որ ադամանդները կարելի է ավելի փոքր մասերի բաժանել, իսկ ոսկին՝ վերաձուլել այնպես, որ գնորդները տեղյակ չեն լինի դրանց ծագումից։

«Հենց դրանք բաժանվեն ավելի մանր քարերի, գործն արված է, ամեն ինչ ավարտված է։ Մենք այլևս երբեք չենք տեսնի այդ ցուցանմուշները։ Գողացված արվեստի գործերը վերադարձնելու հավանականությունը շատ փոքր է։ Սակայն, երբ խոսքը թանկարժեք իրերի մասին է, հավանականությունն էլ ավելի փոքր է», – գործակալությանը հայտնել է Քրիստոֆեր Մարտինելոն՝ Art Recovery International կազմակերպության հիմնադիրը, որն զբաղվում է գողացված արվեստի գործերի որոնմամբ։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

Լուվրը, որը բացվել է 1793 թվականին, նախկինում լինելով թագավորական նստավայր, մնում է աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը մեկնել է Վրաստան․ այսօր նախատեսված է նրա առանձնազրույցը Կոբախիձեի հետ

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը