«Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ
Սեպտեմբերի 03, 2025

«Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ

By Հունիսի 09, 2025 126

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։

Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի, այլև առավել ևս աշխարհասփյուռ հայության կողմից ընտրված հոգևոր առաջնորդն է։ Ամենայն Հայոց տիտղոսն արդեն խոսում է դրա մասին: Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում Ազգային Եկեղեցական ժողովի ժամանակ, Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի պատվիրակների մասնակցությամբ։

Այսինքն՝ հստակ է, Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության քմահաճույքով, այլ ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։

Այսինքն՝ Վեհափառը ի Հայաստան և ի Սփյուռս ապրող ամբողջ հայ ազգի Հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահից բխող պահանջը՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի և վիրավորական է ողջ հայության հավատքի և հոգևոր արժանապատվության համար։

Պետությունը կարող է լինել աշխարհիկ, բայց հավատքը, եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դուրս են քաղաքական ճնշումների տրամաբանությունից։

Կաթողիկոսը՝ որպես ազգային միասնության խորհրդանիշ, իրավունք ունի արձագանքել համազգային նշանակության իրադարձություններին և մասնակից լինել ազգի և պետականության առաջ ծանրացած մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։ Այդ իրավունքը Վեհափառին վերապահված է ոչ թե վարչապետի թույլտվությամբ, այլ աշխարհասփյուռ հայության սպասումներով:

Գալով վարչապետի «Վեհարանը ազատելու» մասին կոչին, ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը՝ Սուրբ Էջմիածինը, ոչ միայն վարչական կառույց է, այլ Սրբավայր, որտեղ պահվում են մեր սրբազան ժառանգությունը, ավանդույթներն ու հոգևոր հիշողությունը։ Նման կոչերը վտանգավոր են, քանի որ ուղիղ ճանապարհ են դեպի բախումներ, անկարգություններ, և անգամ՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիք կարող են լինել։

Նման հայտարարություններն ուղղակի սադրում են հասարակական պառակտում, խաթարում պետության՝ եկեղեցուց անջատ լինելու այդքան արծարծված սկզբունքը և վերածվում են ճնշման լծակի՝ ընդդեմ հավատացյալ քաղաքացիների։ Դրանք հակասում են ժողովրդավարության ու իրավական պետության սկզբունքներին:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և դա դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում մեր հոգևոր ինքնության վրա:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական համերաշխության և ազգային միասնության վրա։

ՀՀ իշխանությունների կողմից հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային մենք Սփյուռքի մեջ կձեռնարկենք համապատասխան գործողություններ ու քայլեր:

Եվ ի վերջո, հարգելի իշխանություններ, չմոռանաք, որ Ճշմարիտ հավատքի և Աստծո Եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են՝ նետվելով պատմության աղբանոց: Դա ուղղակի օրինաչափություն է:

Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, մեր ազգին և մեր պետականությանը։

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

2019 թ.-ից` համատեղությամբ Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:

2022 թ.-ից` համատեղությամբ՝ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր

Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ զրույցի մասին

Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա պետք է գա Մոսկվա. Պուտին

Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը