Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Այս պատմական որոշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր հանգրվաններից մեկը հանդիսացավ»,-նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները:
Կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկել Փաշինյանն ու Ալիևը: