Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ չնայած ՄՔԴ-ի ձերբակալման հրամանին
Հուլիսի 13, 2025

Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ չնայած ՄՔԴ-ի ձերբակալման հրամանին

By Ապրիլի 03, 2025 73

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ երկու օր բանակցություններ կվարի Հունգարիայի իր պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն իրադրությունը Մերձավոր Արևելքում և երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ տնտեսական բնագավառում։ Այցի մասին հայտնել է The Times of Israel պարբերականը:

Բուդապեշտում բանակցությունների թեմաներից մեկը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Գազայի հատվածը վերածելու Միջերկրական ծովի միջազգային հանգստավայրի պաղեստինյան անկլավի բնակիչներին այլ երկրներ վերաբնակեցնելուց հետո։

«Նեթանյահուն փորձում է ստեղծել կոալիցիա հնարավորինս շատ երկրներից, որոնք հավանություն կտան Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին», – ասել է հրատարակության աղբյուրը։

Հունգարիան Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև զինված հակամարտության հենց սկզբից անցել է  հրեական պետության կողմը՝ հայտարարելով ահաբեկչական հարձակումից պաշտպանվելու նրա իրավունքի մասին։

Սա Նեթանյահուի առաջին այցն է Եվրոպա այն բանից հետո, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) 2024 թ. նոյեմբերին նրան ձերբակալելու հրաման է տվել Պաղեստինի տարածքում «մարդկության դեմ կատարած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների» համար։

Օրբանն այդ որոշումն անվանել է «անհեթեթ և ամոթալի»։ Նա իսրայելացի պաշտոնակցին  հավաստիացրել է, որ Հունգարիան չի կատարի դատարանի որոշումը:

Ավելին, Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշման մասին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ