Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան
Նոյեմբերի 21, 2025

Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

By Նոյեմբերի 21, 2025 5

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի ու Ղազախստանի տնտեսական զարգացման համար։ Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Միջկառավարական հանձնաժողովի գործընկերներն այսօր կարևոր և նոր օրակարգ են ստանում։ Համոզված եմ՝ այդ օրակարգի շուրջ ակտիվ աշխատանք կկատարվի։ Առաջիկայում գործարար կապերի ակտիվացում կունենանք, կլինեն հանդիպումներ, ֆորումներ։  Նախատեսում ենք ներդրումային ակտիվությանը նոր լիցք հաղորդել»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իր՝ Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն։

«Այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով` քաղաքական երկխոսության բարձր, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և, իհարկե, հումանիտար ոլորտում է մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում»,֊ ասաց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Աստանայում փողոցներից մեկի անվանակոչումը հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունով ընկալվում է որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Դաշտանային դիմակ. Գեղեցկության նոր միտում, թե՞ վտանգավոր հիմարություն

Փակ են լինելու Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ

Ուկրաինային հիշեցրել են Ժիրինովսկու նախազգուշացման մասին

Արևի վրա երկու նոր ակտիվ կենտրոններ են շրջվում դեպի Երկիր. գիտնականներ

OpenAI-ի ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հայտնել են, որ առաջիկայում Հայաստանին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը

Երևան–Սևան ճանապարհինբախվել են Lexus-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

Հայաստանի ու Ղազախստանի ներդրումային ակտիվությանը նոր լիցք կհաղորդվի. Փաշինյան

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթներ գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով

Իրանն Իսրայելի հետ 12-օրյա պшտերազմի ժամանակ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը. Փեզեշքիան

Ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան. Պուտին

Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած այդ հարցի շուրջ կասկածողների․ Սպիտակ տուն