Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը. Պուտին
Նոյեմբերի 22, 2025

Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը. Պուտին

By Նոյեմբերի 21, 2025 14

Մենք ունենք այդ տեքստը, մենք այն ստացել ենք։ Այն կարող է հիմք դառնալ խաղաղ կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին։

«Այս տեքստը մանրամասն չի քննարկվել։ Պատճառը, կարծում եմ, պարզ է. ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան»,-ասել է նա։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի քննարկել, միայն ընդհանուր առմամբ է ներկայացրել։

«Սա Ալյասկայում հանդիպումից առաջ էր։ Այդ ժամանակ Ռուսաստանը հաստատեց, որ չնայած դժվարություններին, համաձայն է ԱՄՆ կարգավորման առաջարկների հետ։ ԱՄՆ-ն խնդրեց ՌԴ-ին ընդունել որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանը համաձայնվեց ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման իր մոտեցման մեջ։ Ալյասկայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց իր քայլերը` Ուկրաինայի մերժման պատճառով։ ԱՄՆ-ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման»,-ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ստացել է ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը. Պուտին

Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Ռուսաստանը մեզ մեծ օգնություն է ցուցաբերել Իսրայելի հետ պատերազմի ժամանակ. Իրանի արտգործնախարար

Մենք համաձայնեցինք աշխատել Ամերիկայի և Եվրոպայի հետ՝ խաղաղության ուղին իսկապես իրագործելի դարձնելու համար․ Զելենսկին՝ Վենսի հետ ունեցած զրույցի մասին

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին կստորագրի խաղաղության համաձայնագիրը մինչև նոյեմբերի 27

Ուկրաինան անխուսափելիորեն կկորցնի Դոնբասի մնացած մասը․ Թրամփ

Եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները մերժել են Թրամփի առաջարկը. Politico

Մերցը, Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել. Գերմանիայի կառավարություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես կավարտի իր աշխատանքը դեկտեմբերի 1-ին

Ղազախստանը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին. Տոկաև

Ղազախստանը ցանկանում է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով. Ժումանգարին

Բացահայտվել է, թե ինչու է Թրամփը ձգտում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը

Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Դաշտանային դիմակ. Գեղեցկության նոր միտում, թե՞ վտանգավոր հիմարություն

Փակ են լինելու Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները