2 ամսով կալանավորվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, միջոցների յուրացման, կոռուպցիայի և անօրինական եկամուտների օրինականացման մեջ։ Բուրչուլաձեն համաձայն չէ մեղադրանքների հետ։ Նա նախարար է եղել 2021-2024 թվականներին, «Վրացական երազանքի» անդամ է։