Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա
Սեպտեմբերի 12, 2025

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

By Սեպտեմբերի 12, 2025 17

Բրազիլի ղեկավարությանը չեն անհանգստացնում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները՝ հանրապետության Դաշնային գերագույն դատարանի կողմից Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճռից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: 

«Անհանգստություն չկա: Ես չեմ վախենում», – հայտարարել է Լուլա դա Սիլվան տեղական Band հեռուստաալիքին տված հարցազրույցում: – Մի երկրի նախագահը չի կարող միջամտել մեկ այլ ինքնիշխան պետության որոշումներին: Եթե նա նույնիսկ որոշի ձեռնարկել ինչ-որ գործողություններ, ապա դա միայն իր խնդիրը կլինի»:

 

Լուլա դա Սիլվան նաև ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա, որ Բոլսոնարուն, իրոք, մտադիր էր պետական ​​հեղաշրջում կազմակերպել՝ 2023 թ. հունվարին հանրապետության գործող ղեկավարի պաշտոնակալությունը թույլ չտալու նպատակով: 

«Նախկին նախագահն իր լիազորությունների ամբողջ ժամկետի ընթացքում վարկաբեկել է (ժողովրդավարական) ինստիտուտները», – նշել է նա:

Բրազիլի ղեկավարը նաև դատապարտել է Էդուարդու Բոլսոնարուի՝ Բրազիլի Կոնգրեսի դաշնային պատգամավորի և նախկին նախագահի որդու գործողությունները՝ ԱՄՆ ղեկավարությանը Բրազիլի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր անելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, նշել է, որ այդ վճիռը «շատ վատ է Բրազիլի համար»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բոլսոնարուի դատավճիռն անվանել է «վհուկների որս» և խոստացել, որ ԱՄՆ-ն «համապատասխան ձևով կարձագանքի» դրան:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինան տարածքային զիջումների չի գնա․ Զելենսկի

Հայաստանը ՄԱԿ-ի ասամբլեայում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման բանաձևին

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ Ֆոտոշարք

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

Կանաչ թեյն օգնում է նիհարել. Cell Biochemistry & Function