Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը
Սեպտեմբերի 12, 2025

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը

By Սեպտեմբերի 12, 2025 15

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկըՆոր Զելանդիան ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ բարելի դիմաց նվազեցնում է մինչև 47,6 դոլար և պատժամիջոցներ է սահմանում 19 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչպես նաև Ռուսաստանից 19 նավի նկատմամբ

Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը։«Գնի վերին շեմի նվազեցումը մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 47,6 դոլար լավ մտածված քայլ է, որն ուղղված է նավթի վաճառքից ստացված (Ռուսաստանի) կարևորագույն եկամուտների կրճատմանը», – ասվում է Փիթերսի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 12-ին հրապարակվել է Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի կայքում։

Ճապոնիան նույնպես հայտարարել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման և ռուսական նավթի գնի վերին շեմը մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 47,6 դոլար նվազեցնելու մասին։ 

Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ պատժամիջոցների ցանկի ընդլայնումը հիմնավորվում է «Ուկրաինայի շուրջ ստեղծված ընթացիկ միջազգային իրադրությամբ և խաղաղության հասնելու, խնդրի լուծման միջազգային ջանքերը խթանելու ցանկությամբ՝ մյուս խոշոր երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումներին համապատասխան»։ 

Պատժամիջոցները սահմանվում են 52 ռուսական կազմակերպությունների և 10 ֆիզիկական անձանց, ինչպես նաև Բելառուսի երեք ընկերությունների նկատմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆրանսիայում ավելի քան հարյուր պատգամավոր կողմ է արտահայտվել Մակրոնի իմպիչմենտին

Քարդի Բին ցուցադրել է իր հետույքին արված հսկայական դաջվածքը

2024 թվականին Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտների ծավալը կազմել է մոտ 2.4 տրիլիոն դրամ. ՊԵԿ

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը

Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ

Խաբեբաները որևէ ցուցակ չպետք է սողոսկեն. Մալյան

Պուտինին և Թրամփին առաջարկել են հանդիպել Ղրիմում

Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամրջի վրա դիմավորում է Սերդար Քըլըչին. Տեսանյութ

Եվս մեկ երկիր ցանկանում է փակել Բելառուսի հետ սահմանը

Հարցումները ցույց են տվել՝ ռուսների մեծամասնությունը վստահում է Պուտինին

Մայր Աթոռը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. դատապարտում ենք պատգամավորի պախարակելի արտահայտությունները. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ

Ով է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»․ «Հրապարակ»

ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը. «Հրապարակ»