Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ
Սեպտեմբերի 12, 2025

Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ

By Սեպտեմբերի 12, 2025 13

Ալբանիան արհեստական բանականությանը (ԱԲ) նախարար է նշանակել: Diella անունով ԱԲ-ն կզբաղվի պետական գնումների հարցերով։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Gazeta Tema»–ն՝ հղում անելով վարչապետ Էդի Ռամային։

«Ալբանիան կդառնա առաջին երկիրը, որի կառավարությունում նախարար կլինի ԱԲ–ն. վարչապետ Էդի Ռաման հայտարարել է նոր կառավարության կազմը, որում որպես պետական գնումների նախարար ներառված է Diella անունով ԱԲ-ն», - գրում է լրատվամիջոցը:

ԱԲ–ին կաջակցի հատուկ ստորաբաժանում, որը ԱԲ համակարգը կներդնի ամբողջ կառավարությունում, որպեսզի մրցույթները լինեն 100%–ով ազնիվ, իսկ ծախսերը՝ հասարակության համար 100%–ով հասկանալի:

Ռամայի խոսքով՝ նոր կառավարությունում գնումները աստիճանաբար կանցնեն ԱԲ-ի կառավարմանը, իսկ Diella-ն կաշխատի որպես պետական գնումների ծառայություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս