Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ
Սեպտեմբերի 13, 2025

Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ

By Սեպտեմբերի 13, 2025 19

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 250 000 մարդ լքել է Գազա քաղաքը և տեղափոխվել երկրի այլ շրջաններ, մինչդեռ իսրայելական զինուժն ուժեղացրել է հարձակումը Գազայի խոշորագույն քաղաքային կենտրոնի վրա, հաղորդում է AFP-ն։

«Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գնահատականներով՝ Գազայի ավելի քան քառորդ միլիոն բնակիչներ անձնական անվտանգության նկատառումներից ելնելով արդեն իսկ լքել են քաղաքը», - հայտարարել է բանակի ներկայացուցիչ գնդապետ Ավիչայ Ադրաին։ 

Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազայի հատվածից պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» հարցով բարձր մակարդակի խորհրդակցություն է անցկացրել։

Դրան ներկա էին պաշտպանության նախարարության և Նախարարների կաբինետի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է մի ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին լքել երկիրը արդեն հոկտեմբերին։

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի ծրագիր, որի համաձայն՝ Գազայի բնակիչները կարող են լքել պատերազմից ավերված Գազայի հատվածը օդային և ծովային ճանապարհներով՝ հաջորդ ամսվանից սկսած։ Պաշտպանության նախարարության աղբյուրները թերթին հայտնել են, որ Իսրայելը բանակցություններ է վարում մի շարք աֆրիկյան երկրների հետ՝ Գազայի բնակիչներին ընդունելու համար, սակայն նրանք համաձայնության չեն հասել։ Քաղաքականության քննադատները մեղադրում են Իսրայելին Գազայի հատվածում պաղեստինցիների էթնիկ զտման փորձ կատարելու մեջ, հաշվի առնելով, որ ավերիչ պատերազմի ընթացքում այս քաղաքականությունը առաջ մղողներից շատերը չեն խոստացել թույլ տալ հեռացողներին վերադառնալ, քանի որ նրանք պնդում են անկլավում իսրայելական բնակավայրերի վերականգնման վրա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը

Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռակոծություն է իրականացրել «բաստիոն» հրթիռային համալիրից

Կիմ Չեն Ընը արգելել է «համբուրգեր», «կարաոկե» և «պաղպաղակ» բառերի օգտագործումը

1,5 տարեկան երեխային կծել է 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է

Ադրբեջանում 15-ամյա աղջկան ցանկացել են ամուսնացնել 35-ամյա տղամարդու հետ

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին

Ադրբեջանում զինվորների հարազատները բողոքում են այցելությունների սահմանափակումների դեմ․ «Դեվիչյա բաշնյա»

Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ. եղանակը Հայաստանում

Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ․ աղբյուր

«Միսս Բելառուս-2025»-ի եզրափակչի մասնակիցները պոդիում են դուրս եկել Լուկաշենկոյի մեջբերումներով հանդերձներով (լուսանկարներ)

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին