Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները
Սեպտեմբերի 12, 2025

Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները

By Սեպտեմբերի 12, 2025 9

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն, զբոսաշրջություն։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։

Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկել է այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

Թրամփը հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ

Իմ կոչը կանխեց անխուսափելի բախումը. Լևոն Տեր–Պետրոսյան

Գաղտնիք չկա, քննարկել ենք ՀՀ-Թուրքիա կապերի կարգավորման գործընթացը. կլինի հաղորդագրություն. Ռուբինյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը

Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել նաև ռուբլին

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարել են. Պեսկով

Չինաստանը  զգուշացրել է Մեքսիկային

iPhone 17-ին հիացմունքի փոխարեն երկրպագուները դիմավորել են հիասթափության հոգոցներով․ NYP

ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն

Ռուսաստանը երբեք չի uպառնացել Եվրոպային. Կրեմլ