«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո
Սեպտեմբերի 12, 2025

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

By Սեպտեմբերի 12, 2025 31

«Ինչո՞ւ եք որոշել ներկա գտնվել ԱԺ նիստին»,- «24Նյուզ»-ի լրագրողը հարցրեց ռեփեր Սուպեր Սաքոյին, ով այսօր այցելել էր ԱԺ։

«Պատահական, ես միշտ ուզեցել եմ ներկա լինել Ազգային ժողովում, էսօր պարոն Սիմոնյանի հետ որ խոսում էի, հրավիրեց»։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ դուք աջակցում եք ՔՊ-ին, հետաքրքրվեց լրագրողը։

«Ես պոլիտիկայի մեջ չկամ, ես երաժիշտ եմ, բոլորին սիրում եմ, ընդդիմությանն էլ եմ սիրում, նրանց մեջ էլ ունեմ ընկերներ, անուններ չհարցնեք, ես նախկին իշխանության հետ էլ եմ շփվել։ Ալենի հետ մենք լավ ընկերներ ենք»,- ասաց Ռեփերը՝ չպատասխանելով քաղաքական հարցերին։

«Պատմությունը ցույց ա տալիս, որ լիքը պետություններ ենք կորցրել, բայց հիմա ես կորցնելու մասին չեմ մտածում, այլ ոնց կարանք ավելի զարգացնենք մեր ունեցածը, մեր երկիրը, մեր ապագան՝ երեխեքի համար։

Ես կուզենայի կախարդական մի ուժ ունենայի, որ էդ ամեն ինչը հետ բերեի, էդքան զոհեր չունենայինք։

Շատ ցավալի ա էդ ամեն ինչը, բայց ուզում եմ գնանք առաջ։

Ես ուզում եմ, որ մեր ազգը հավաքվի իրար, մենք խմբավորված չենք որպես ազգ, շատ ա բաժանված, և ես երազում եմ, որ ընտրությունները լինեն-չլինեն, կապ չունի, ապագայում ուզում եմ իմ ազգը միասնական լինի, իրար միանան, իրար օգնեն, ոչ թե սենց իրար միս ուտենք, հերիք ա էդ ամեն ինչը, կապ չունի իշխանությունը ներկա, ապագա, անցյալ է, ուզում եմ ազգս բռունցքի նման պինդ լինի»,- ասել է ռեփերը։

Սուպեր Սաքո
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ Ֆոտոշարք

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

Կանաչ թեյն օգնում է նիհարել. Cell Biochemistry & Function

«Տորնադոյի» մազերով հինգ ամսական Նոյը TikTok-ի աստղ է դարձել

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

Թրամփը հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ