ԵՄ-ն երկուշաբթի օրը կներկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից:
«Սեպտեմբերի 15-ին Եվրամիությունը կներկայացնի նոր պատժամիջոցների փաթեթ, որը Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց ի վեր առաջին անգամ մշակվել է նրա հետ անմիջական համակարգմամբ», - նշել է գերատեսչությունը։
Նշենք, որ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ազդել ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների վրա։ Բացի այդ, այն կներառի ռուսական վճարային և քարտային համակարգի դեմ միջոցառումներ և նավթի առևտրի լրացուցիչ սահմանափակումներ։