Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ․ աղբյուր
Սեպտեմբերի 13, 2025

Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ․ աղբյուր

By Սեպտեմբերի 13, 2025 88

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը և Յանիկ Սինները ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության ժամանակ հանդիպել են նույն մոդելի հետ, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին 

Մեկ օր առաջ մոդելի քույրը հայտնել էր, որ աղջիկն այժմ հարաբերությունների մեջ է Ալկարասի հետ։

Անցյալ շաբաթ Բրուքս Նեյդերը հայտնվել է Jimmy Kimmel Live-ում, որտեղ հաղորդավարը հարցրել է նրան, թե արդյոք նա հանդիպում է Սինների հետ: Մոդելը խուսափել է պատասխանել:  Բրուքս Նեյդերը 28 տարեկան է: 

Ավելի ուշ իսպանացի լրագրող Ալբերտո Գուզմանը հերքել է Նեյդերի և Ալկարասի հարաբերությունների մասին լուրերը։

«Նրանք չեն հանդիպում, դրանք պաշտոնական հարաբերություններ չեն։ Նա մտերիմներին հաստատել է, որ միայնակ է և մտադիր չէ լուրջ հարաբերություններ հաստատել։ Հնարավոր է՝ նրա քույրն այնքան էլ լավ տեղեկացված չէ»,-ասել է Գուզմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս