«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ
Սեպտեմբերի 11, 2025

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Իմ գլխավորած պատվիրակությունն Ալիջանի անցակետով առաջիկայում կմեկնի Երևան՝ մի շարք հանդիպումներ անցկացնելու նպատակով»,-նշել է նա՝ խոսելով Երևան այցելելու իր մտադրության մասին։

Նա հատուկ ուշադրություն է դարձրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ այն անվանելով ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ։ Թուրք ներկայացուցչի խոսքով՝ միջանցքը կբացի ուղիղ մուտք ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև։

Rate this item
(0 votes)

Լրահոս