ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն
Սեպտեմբերի 12, 2025

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

By Սեպտեմբերի 11, 2025 15

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը: 

Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով

Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից

ՀՀ-ոմ ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել է դատավորների և դատախազների կարիերայի գնահատման հարցը

Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար

Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին․ Սիմոնյան

Հայկական կողմը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Սերդար Քըլըչ

Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահից ուրախացած օտարերկրացիների վիզաները

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված մեքենաների հափշտակության դեպքեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Երկրի վրա գեոմագնիսական վիճակը կվատթարանա

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, եթե անհրաժեշտ լինի. Պեսկով