1,5 տարեկան երեխային կծել է 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է
Դեկտեմբերի 01, 2025

1,5 տարեկան երեխային կծել է 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է

By Սեպտեմբերի 13, 2025 237

2025 թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի հայտարարության մեջ։ 

«Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:

Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է. 

Կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`

պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,

կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին,

չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,

կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպքի մասին հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել էր, որ տարվա ընթացքում եղել են նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին