ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը
Սեպտեմբերի 12, 2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը

By Սեպտեմբերի 12, 2025 10

Դոհայի վրա վերջերս տեղի ունեցած Իսրայելի հարձակումը մտահոգիչ սրացում է, որը, հնարավոր է, նոր և վտանգավոր գլուխ բացի այս ավերիչ հակամարտության մեջ՝ լուրջ սպառնալիք հանդիսանալով տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն։

«Ցանկացած երկրի, այդ թվում՝ Կատարի՝ որպես խաղաղության հաստատման և հակամարտությունների կարգավորման գործում արժեքավոր գործընկերոջ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն», – նշել է ԴիԿառլոն։

 

Նա կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերահաստատել է բանակցային և միջնորդական ուղիները պահպանելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա տառապանքները Գազայում և ավելի լայն տարածաշրջանում։

Սեպտեմբերի 11-ի նիստից առաջ Անվտանգության խորհուրդը մամուլի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Դոհայում տեղի ունեցած հարվածները և խորը ափսոսանք հայտնելով քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար։

Հայտարարության համաձայն՝ վերահաստատվել է աջակցությունը Կատարի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթղթում ընդգծել է Եգիպտոսի և Միացյալ Նահանգների հետ միասին Կատարի կարևոր դերն «ավերիչ պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերում»։ Նաև բոլոր կողմերին կոչ է արվել օգտվել խաղաղության հասնելու համար առկա դիվանագիտական ​​հնարավորություններից։

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը դատապարտում է Իսրայելի հարձակումը Դոհայի վրա։ Նախարարը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցներով, դեսպանատներով և բնակելի տներով լի թաղամասում՝ ընդգծելով, որ հարձակումը խաթարում է միջազգային կարգը և սպառնում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։

Հարձակումը դատապարտման է արժանացել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

Թրամփը հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ

Իմ կոչը կանխեց անխուսափելի բախումը. Լևոն Տեր–Պետրոսյան

Գաղտնիք չկա, քննարկել ենք ՀՀ-Թուրքիա կապերի կարգավորման գործընթացը. կլինի հաղորդագրություն. Ռուբինյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը

Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել նաև ռուբլին

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարել են. Պեսկով

Չինաստանը  զգուշացրել է Մեքսիկային

iPhone 17-ին հիացմունքի փոխարեն երկրպագուները դիմավորել են հիասթափության հոգոցներով․ NYP

ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն

Ռուսաստանը երբեք չի uպառնացել Եվրոպային. Կրեմլ