Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ մենք խոսում ենք արևելյան թևի մասին, «քանի որ արևելյան թևի համար կա ուղղակի սպառնալիք, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերից կամ այլ բանից, որը կարող է արևմտյան թևում սպառնալ մեր դաշնակիցներին»։
«Բայց ընդհանուր առմամբ, գիտե՞ք, ինձ դուր չի գալիս արևելյան թևի մասին մտածելու այս ամբողջ ձևը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ եթե ես ապրում եմ Մադրիդում կամ Լոնդոնում, ավելի անվտանգ եմ, քան եթե ապրում եմ Տալլինում։ Եվ դա ճիշտ չէ։ Որովհետև այդ նորագույն ռուսական հրթիռները, արձակվելուց հետո կարող են հինգ անգամ ավելի արագ շարժվել, քան ձայնի արագությունը և նրանցից ընդամենը հինգ կամ տասը րոպե ավելի երկար ժամանակ կպահանջվի Մադրիդ կամ Լոնդոն հասնելու համար, քան Տալլին կամ Վիլնյուս», - ասել է Ռյուտեն։