Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել անհրաժեշտության դեպքում, քանի որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ կապուղիները․ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հարցին՝ արդյոք նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, Պեսկովը նշել է. «Անհրաժեշտության դեպքում զրույցը կարող է շատ արագ կազմակերպվել: Դրա համար առկա են բոլոր կապուղիները»: