ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով
Օգոստոսի 02, 2025

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով

By Օգոստոսի 01, 2025 61

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ. այս մասին rg.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իսկ այն բանից հետո, երբ խմբի արևմտյան մասնակիցները (ԱՄՆ-ն և Ֆրանսիան) հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ամբողջ իմաստը», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար։ Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Խմբի կազմում են նաև Գերմանիան, Բելառուսը, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան, ինչպես նաև Ադրբեջանը և Հայաստանը։ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու երկու նախապայմաններից մեկն է։ Ապրիլին խորհրդարանում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ միաժամանակ ստորագրվեն և՛ խաղաղության համաձայնագիրը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հայտարարությունը։

Խմբի գործունեությունը փաստացի կասեցված է 2022 թվականից ի վեր, քանի որ համանախագահները դադարեցրել են փոխգործակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ պնդել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Մինսկի խմբի համանախագահները դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 01 Օգոստոսի 2025 16:34

Լրահոս