ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ իր, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը դրական արդյունքներ է տվել:
««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց Ազգային ժողովի կողմից սույն թվականի մայիսի 14-ին և միտված էր խթանել էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցությունը և ընդլայնել դրա մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակը, կիրառության մեջ տվեց իր առաջին արդյունքները՝
Մոնոպոլ դիրքի ձգտող մատակարարի ծավալների նվազում մոտ 3 անգամ,
Ազատականացված շուկայում 44 որակավորված սպառողի առկայություն նախկին 16-ի փոխարեն:
Բարեփոխումները շարունակական են լինելու»,- գրել է Վարդանյանը: