Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին. Obesity
Օգոստոսի 02, 2025

Վաղ նախաճաշը օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին. Obesity

By Օգոստոսի 01, 2025 34

Օրվա հիմնական կերակուրն ընդունելն ավելի վաղ ժամանակ տեղափոխելն օգնում է հակազդել ճարպակալման գենետիկ ռիսկին։ Նման եզրակացությանն են հանգել իսպանացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել են Իսպանիայի վեց կլինիկաներում դիետիկ թերապիա անցած ավելորդ քաշից և ճարպակալումից տառապող գրեթե 1200 չափահասներ։ Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սննդի ընդունման ժամանակի և ճարպակալման նկատմամբ պոլիգենային նախատրամադրվածության փոխազդեցությանը։ Այդ գենետիկ նախատրամադրվածությունը գնահատվել է 97 հայտնի գենետիկական մարկերների միջոցով։

Մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախված նրանից, թե նրանք օրվա ընթացքում ավելի շուտ են կերել, թե ուշ, և նրանց առաջընթացը վերահսկվել է ինչպես ակտիվ բուժման ընթացքում, այնպես էլ տարիներ անց։

Վերլուծությունը ցույց է տվել, որ սննդի ընդունման ժամանակը չի ազդում սննդակարգի ընթացքում քաշի կորստի արագության կամ տոկոսի վրա, բայց այն զգալի ազդեցություն ունի մարմնի զանգվածի սկզբնական ինդեքսի և արդյունքի երկարաժամկետ պահպանման վրա։ Թերապիայի ավարտից տասներկու տարի անց, ուշ կերած մասնակիցների շրջանում մարմնի քաշի միջին աճը կազմել է 2,2%՝ ուտելուց հետո յուրաքանչյուր ժամի համար։

Սննդի ընդունման ժամանակի և մարմնի զանգվածի ինդեքսի միջև կապը հատկապես ուժեղ էր ճարպակալման բարձր գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց շրջանում: Նրանց ուտելու հետաձգման յուրաքանչյուր ժամը կապված էր մարմնի զանգվածի ինդեքսի  մեկ քառակուսի մետրի համար ավելի քան երկու կիլոգրամ աճի հետ: Նման օրինաչափություն չի նկատվել միջին կամ ցածր գենետիկ ռիսկ ունեցող մարդկանց շրջանում։

Գիտնականները միաժամանակ բացահայտել են երկու գենետիկ տարբերակ, որոնք կարող են տարբեր կերպ ազդել մարմնի քաշի վրա՝ կախված սննդի ընդունման ժամանակից. մեկը մեծացնում է ռիսկը, մյուսը կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս