Կրկին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Հոկտեմբերի 18, 2025

Կրկին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

By Օգոստոսի 01, 2025 104

Երկրաշարժ է եղել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ »,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Հավելենք, որ հուլիսի 6-ին ևս երկրաշարժ էր գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Գրեթե նույն տարածքում` Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, երկրաշարժ էր եղել նաև հունիսի 30–ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց

Հայաստանն ընդգրկվել է երրորդ եռամսյակում ամենապահանջված լոգիստիկ ուղղությունների շարքում

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Սիրիան ռшզմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ

Թշնամական տերությունները փորձում են սահմանափակել Իրանի մուտքը դեպի միջազգային ծովային միջանցքներ․ ՌԾՈւ հրամանատար

Զոհվել են պաղեստինյան մեկ ընտանիքի 9 անդամներ՝ նրանց ավտոբուսի գնդակոծման հետեւանքով

«Չելսիի» հաղթանակը՝ 3:0 (տեսանյութ)

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը (ուղիղ)

Խստացվում են Instagram-ի կանոնները

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով. եղանակը Հայաստանում

Իրանը հայտարարում է՝ այլևս ոչինչ չի սահմանափակում իր միջուկային ծրագիրը

China Airlines Airbus A321 ինքնաթիռում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Վիճшբանություն և դшնակաhարnւթյուն` Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ․ մասնակիցների թվում են նաև համայնքապետի տեղակալը և ավագանու անդամը