Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու. Լուկաշենկո
Օգոստոսի 02, 2025

Ուկրաինան պետք է «վազի»՝ Պուտինից բանակցություններ խնդրելու. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «վազի»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելու նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինան այսօր պետք է վազի՝ խնդրելու. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, եկեք համաձայնության գանք»։ Հակառակ դեպքում մեկ կամ երկու ամիս հետո այնտեղ նույնիսկ պաշտպանական կառույցներ չեն մնա։ Ռուսները դանդաղորեն «կկրծեն» այդ ամենը, կվերադարձնեն այն և կշարունակեն առաջ շարժվել», - ասել է Լուկաշենկոն՝ Պուտինի հետ Վալաամում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

Բելառուսի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնության գալ։

«Եթե նրանք (Ուկրաինայի իշխանությունները) ինչ-որ բան են ուզում, պետք է վազեն դրան ընդառաջ»,- նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս