Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում
Հոկտեմբերի 15, 2025

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

By Օգոստոսի 01, 2025 95

Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերի քանակն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով շուրջ 1.5 տրլն դրամ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը որոշակիորեն դանդաղել է:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին կիսամյակի տվյալները: 

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի աճին ՝ միության նախագահը նախ հիշեցրեց, որ անցյալ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի աճը եղել է 9.7 տոկոս: 

«Անցյալ տարին տարբերվել է նրանով, որ ամբողջ տարի Երևան քաղաքում գործել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի օրենքը: 2024-ին տարեկան կտրվածքով մոտ 30-35 տոկոս հիփոթեքային վարկերի աճ է գրանցվել: Այս տարի 6 ամսվա կտրվածքով հիփոթեքային վարկերն աճել են 4.4 տոկոսով: Կարող ենք ասել, որ վարկերի տրամադրումն ավելի քան 2 անգամ նվազել է բանկերի կողմից: Սա պայմանավորված է Երևանում եկամտային հարկի վերադարձի օրենքի չգործելով»,-ասաց Ազատյանը:

Նա նշեց՝ հիփոթեքային վարկերն աճել են 65 մլրդ դրամով, որից 37 մլրդը աճել է մարզերում, իսկ Երևանում աճել է մոտ 28 մլրդը: Բացարձակ թվով մարզերում աճն ավելի մեծ է: 

«Այնուամենայնիվ, կառուցվածքին նայելիս տեսնում ենք, որ 1.5 տրլն դրամի վարկերից մոտ 400 միլիարդ դրամն է մարզերում, 1.1 տրիլիոնը՝ Երևանում: Այսինքն՝ Երևանում 3 անգամ շատ է»,-ասաց Ազատյանը:

Միության նախագահը նշեց՝ պետք է սպասել և տեսնել, թե հետագայում մարզերում որքանով է ակտիվանալու հիփոթեքային վարկերի տրամադրումը: 

2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործում Երևանում, սակայն այն շարունակում է գործել Հայաստանի մարզերում: 2027 թվականից այլևս չի գործի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: 2029 թվականից եկամտային հարկի վերադարձի համակարգը կդադարի գործել ՀՀ բոլոր մարզերում: Բացառություն կկազմեն միայն սահմանամերձ բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան