«Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն անհրաժեշտ է իրականացնել օր առաջ, դրա համար միակ գործիքը իմփիչմենթ է, որի գործընթացը մենք նախաձեռնել ենք»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ 34 ստորագրություն արդեն ունեն:
«Անցյալ շաբաթ հանդիպել եմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: Կարող եմ ասել, որ նա և Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացին: Քննարկումները շարունակվում են»,- հավելեց նա:
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին: