Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում
Հոկտեմբերի 15, 2025

Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում

By Օգոստոսի 25, 2025 80

Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ շիական «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Լիբանանի կառավարության վերջերս ընդունած որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ, նշանակալի զարգացում է։ Այս կարևոր զարգացման լույսի ներքո Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ և կայուն ապագայի հասնելու համար: Եթե Լիբանանի զինված ուժերը ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար, Իսրայելը կձեռնարկի պատասխան միջոցներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատում Լիբանանում», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «բարձր է գնահատում Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկված նշանակալի քայլը»։ «Այս որոշումը (Հեզբոլլահի զինաթափման վերաբերյալ) հնարավորություն է ընձեռում Լիբանանին վերականգնել իր ինքնիշխանությունը, վերականգնել պետական ​​ինստիտուտները, բանակը և կառավարման համակարգը», - շարունակել է գերատեսչությունը։ 

«Հիմա ժամանակն է, որ Իսրայելն ու Լիբանանը առաջ շարժվեն համագործակցության ոգով՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկու երկրներում կայունության ու բարգավաճման խթանման ընդհանուր նպատակի վրա», - եզրափակել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության մեջ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են բախումները

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ․ Գալուզին

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ